Գիտնականները մտադիր են Սիբիրում վերստեղծել սառցե դարաշրջանի էկո համակարգը
Ռուս գիտնականները մտադիր են 130 ք/կմ մակերեսով բնական արգելոց ստեղծել Սիբիրի արկտիկական հատվածում՝ վերստեղծելով սառցե դարաշրջանի էկո համակարգը՝ իր կենդանիներով հանդերձ, հայտնում է The Daily Mail-ը:
Այս նախագծի ամենահետաքրքիր մասերից մեկն այն է, որ մասնագետները մտադիր են կրկին կյանքի կոչել հազարավոր տարիներ առաջ Երկրով թափառած բրդոտ մամոնտներին, ինչպես նաև վայրի ձիերին, քարանձավային առյուծներին, բիզոններին, ժանիքավոր եզներին ու այդ ժամանակահատվածին բնորոշ գիշատիչներին: Հայտնի է, որ այժմ գիտնականները փորձում են գենային մոդիֆիկացիաների միջոցով մամոնտ ստեղծել:
Աղբյուրը մանրամասնում է, որ այս կերպ գիտնականները մտադիր են ազդել գլոբալ տաքացման երևույթի վրա:
Հայտնի է, որ հավակնոտ նախագիծն ունի ընդդիմախոսներ, որոնց կարծիքով՝ մարդիկ փորձում են իրենց Աստծո տեղը դնել:











