Եգիպտոսում հայտնաբերվել է Ռամզես 2-րդի 8 մետրանոց արձանը (լուսանկարներ)
Եգիպտոսցի և գերմանացի հնագետները Կահիրեի ծայրամասերից մեկում հայտնաբերել են 8 մետրանոց արձան, որը, ըստ ամենայնի, ավելի քան 3.000 տարի առաջ Հին Եգիպտոսը կառավարած փարավոն Ռամզես 2-րդինն է:
Ինչպես հայտնում է Reuters-ը, Եգիպտոսի իշխանությունների փոխանցմամբ՝ Ռամզես 2-րդի` Կահիրեի արևելյան հատվածում գտնող տաճարի փլատակների մերձակայքում գտնված արձանը երբևէ արված ամենակարևոր հայտնագործություններից է:
Հայտնի է, որ արձանը հայտնաբերվել է մասնատված վիճակում: Այժմ հնագետները փորձում են պեղել մյուս մասերն ու վերականգնել արձանը:
Վերականգնման աշխատանքների բարեհաջող ավարտից հետո արձանը կտեղադրվի 2018թ. բացվելիք պատմական թանգարանի մուտքի մոտ:










