Rolls Royce-ը ներկայացրել է ադամանդե փոշով պատված Ghost մոդելի հատուկ տարբերակը (տեսանյութ)
Բրիտանական շքեղ դասի ավտոմեքենաներ արտադրող Rolls-Royce ընկերությունը ներկայացրել է ադամանդե փոշի պարունակող ներկով պատված Ghost մոդելը:
Ինչպես հաղորդում է CNN-ը, ներկը, որն օգտագործվել է մեքենայի համար, ադամանդի 1000 մանրացված հատիկ է պարունակում, որը մեքենային հատուկ փայլ է հաղորդում:
Ընկերությունը հրաժարվել է նշել, թե որքան է արժեցել ներկելու գործընթացը, այլ միայն հայտնել է, որ դա իրենց երբևէ ներկայացրած մեքենաներից ամենաթանկարժեքն է: Այն պատրաստվել է հատուկ գնորդի պատվերով:










