Bugatti-ն սեփական սպորտային զբոսանավ է կառուցել (լուսանկարներ)

03:19 • 11.03.17

Ամերիկյան Palmer Johnson նավաշինարանը և Bugatti մեքենաշինական ընկերությունը սպորտային զբոսանավ են մշակել, որն ստացել է Niniette 66 անվանումը:

Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, 20 մետր երկարությամբ նավի դիզայնը նախագծվել է Chiron սուպերքարի ոճով: Այն կարող է 44 հանգույց արագություն զարգացնել, որը հավասարազոր է 80 կմ/ժամ-ին:

Զբոսանավի մշակման աշխատանքներն ընկերությունները սկսել են 2015-ին: Նավի խորությունը կազմում է 1.2 մետր: Այն զինված է 8 մխոցային շարժիչով, ոը հասանելի է 1000 և 1200 հզորությամբ տարբերակներով:

Զբոսանավի կառուցվածքում կիրառվել ածխածնի մանրաթել, կաշի, ալյումին, բնական փայտ և մարմար: Նավը համալրված է ջակուզիով, բարով, ննջասենյակով և առանձին հյուրասրահով, ինչպես նաև խարույկի համար նախատեսված հարմարանքով: Զբոսանավի արժեքը չի նշվում:


 

 

Bugatti-ն սեփական սպորտային զբոսանավ է կառուցել (լուսանկարներ)