«Խելացի» թևնոցը թույլ է տալիս ապագա հայրերին զգալ պտղի շարժումները (լուսանկարներ)

10:07 • 11.03.17

Դանիական տեխնոլոգիական ընկերություններից մեկը ստեղծել է «խելացի» թևնոց, որը ստացել է Fibo անվանումն ու ապագա հայրերին տալիս է դեռևս չծնված երեխայի շարժումները զգալու բացառիկ հնարավորություն:


Ինչպես նշում է Oddity Central-ը, թևնոցի առանձնահատկությունն այն է, որ այն թույլ է տալիս ապագա հայրերին դեռևս արգանդում գտնվող պտղի շարժումները զգալ իրական ժամանակի ռեժիմում:


Նշվում է, որ թևնոցը գործում է հղի կնոջ որովայնին ամրացված անվտանգ սարքի հետ: Ի դեպ, հենց այդ սարքն է հետևում պտղի շարժումներին ու համապատասխան ազդակներն ուղարկում թևնոցին: Այնուհետև Fibo-ն առավելագույն ճշգրտությամբ վերարտադրում է շարժումները:


Նշվում է, որ դանիացիների ուշագրավ նորույթը վաճառքում կհայտնվի 2018թ.:

 

«Խելացի» թևնոցը թույլ է տալիս ապագա հայրերին զգալ պտղի շարժումները (լուսանկարներ)