Nissan-ը 54 000 մեքենա է ետ կանչում անվտանգության բարձիկների անսարքության պատճառով

23:14 • 11.03.17

Ճապոնական Nissan ընկերության հյուսիսամերիկյան ստորաբաժանումն ավելի քան 54 000 մեքենա է ետ կանչում անվտանգության բարձիկների անսարքության պատճառով, որոնք կարող են բացվել դռները փակելիս:

Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը` վկայակոչելով ամերիկյան աղբյուրը, ետկանչման են ենթարկվելու 2012 թվականի արտադրության Versa մակնիշի մեքենաները:

Մեքենաշինական հսկան հաղորդել է, որ անսարքությունը, հավանաբար, պայմանավորված է սենսորների աշխատանքի խափանմամբ: Անսարքության վերացումը սպասարկման կենտրոններն անվճար կիրականացնեն:

 

 

 

Nissan-ը 54 000 մեքենա է ետ կանչում անվտանգության բարձիկների անսարքության պատճառով