Mercedes-ի նոր հիպերքարը գնահատվել է ավելի քան 2.2 մլն եվրո
Mercedes-AMG Project One հիբրիդային հիպերքարը կարտադրվի 275 օրինակով, որոնցից յուրաքանչյուրի նվազագույն գինը կլինի 2.275 մլն եվրո:
Ինչպես նշում է motor.ru-ն, այս մասին հայտնել է ընկերության ղեկավար Տոբիաս Մոերսը:
Ինչ վերաբերում է հիպերքարի տեխնիկական բնութագրին, ապա, ըստ Մոերսի, այն համալրված է «Ֆորմուլա-1»-ի տեխնոլոգիաներով: Նշվում է, որ նորույթն ունի 1.6լ աշխատանքային ծավալով բենզինային, ինչպես նաև էլեկտրական շարժիչներ, որոնց ընդհանուր հզորությունը 1000 ձիաուժ է:
Աղբյուրը մանրամասնում է, որ Mercedes-AMG Project One-ի շնորհանդեսը կայանալու է սեպտեմբերին՝ Ֆրանկֆուրտում կայանալիք միջազգային ավտոշոուի ժամանակ:
Հետաքրքրական է, որ հիպերքարի ամբողջ խմբաքանակը վաճառվել է դեռևս 2016թ.:










