Սելեկցիոները 8 տարի է ծախսել «սմայլիկներով» օձ ստեղծելու համար (լուսանկարներ, տեսանյութ)
Սողունների սելեկցիայով և խաչասերմամբ զբաղվող Ջասթին Կոբիլկան պնդում է, որ իրենից 8 տարի է պահանջվել ժպտացող էմոձիների տեսքով նախշեր ունեցող օձի նոր տեսակ ստեղծելու համար:
Ինչպես նշում է Oddity Central-ը, որպես հմուտ սելեկցիոներ՝ տղամարդը վերցնում է սողունների սովորական տեսակներն ու դրանք վերածում արտասովոր արտաքին տվյալներով տեսակների, որոնք վաճառում է բավական բարձր գնով:
Այնուհանդերձ՝ նրա ստեղծած տեսակների շարքում ամենաինքնատիպը «սմայլիկներովն» է, որը ստացել է Emoji Ball Python անվանումը: Ենթադրվում է, որ տղամարդն այն կկարողանա վաճառել մինչև 5.000 դոլարով:
Աղբյուրը մանրամասնում է, որ սմայլիկներն առաջացել են ռեցեսիվ մուտացիաների արդյունքում: Կոբիլկան պնդում է, որ սա մարմնին ժպտացող էմոձիներ ունեցող աշխարհում միակ օձն է:











