Գիտնականները պարզել են, թե տիեզերքում ինչ վտանգի են ենթարկվում տիեզերագնացները

20:46 • 11.03.17

ԱՄՆ-ի Ուեյք Ֆորեսթի համալսարանի գիտանականները բացահայտել են, որ տիեզերական ճառագայթման երկարատև ազդեցությունը մեծացնում է լեյկեմիայի առաջացման վտանգը:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը` մեջբերելով Medical Express ամսագրում հրապարակված հոդվածը, տիեզերագնացների օրգանիզմի վրա տիեզերական ճառագայթման ներազդեցության հետևանքով վնասվում են արյան բոլոր բջիջների կազմավորման համար պատասխանատու բջիջները:

Գիտնականները փորձարկումներ են կատարել մարդկային ցողունային բջիջներով փոխպատվաստված մկների վրա: Արդյունքները ցույց են տվել, որ տիեզերքում հանդիպող ճառագայթումը կարող է մեծացնել մարդու մոտ լեյկեմիայի առաջացման վտանգը:

Մասնագետների խումբը փորձարկում է նաև ընդհանուր սննդային հավելումները, որոնք կարող են պաշտպանել տիեզերագնացներին այդ կործանարար ազդեցությունից:

 

  

 

Գիտնականները պարզել են, թե տիեզերքում ինչ վտանգի են ենթարկվում տիեզերագնացները