Volkswagen-ը գաղտնազերծել է ապագայի ինքնակառավարվող մեքենայի կոնցեպտը (տեսանյութ)

18:35 • 12.03.17

Volkswagen Group ընկերությունը գաղտնազերծել է ինքնագնաց կոնցեպտային մեքենան, որը ներկայանում է ոչ միայն որպես տրանսպորտային միջոց, այլև` ռոբոտ-օգնական:

Մեքենաշինական հսկա կորպորացիան, որի կազմում ընդգրկվում են Volkswagen, Audi և Lamborghini ապրանքանիշերը, առաջին անգամ է նման կոնցեպտ ստեղծել, որը, ընկերության խոսքով, ամբողջությամբ ինքնավար է, այսինքն` կարող է երթևեկել առանց վարորդի ցանկացած աշխարհագրական վայրում և վերահսկողության կարիք չունի:

Ինչպես տեղեկացնում է Business Insider-ը, Called Sedric անվանումն ստացած կոնցեպտը համալրված է բազմաթիվ բարձր տեխնոլոգիական գործառույթներով ու համակարգերով, այդ թվում` հսկայական OLED «աչքերով»:

Փորձագետների կարծիքով` այս մոդելն արտացոլում է ապագայի մեքենաների մասին Volkswagen-ի տեսլականը: Այն հաղորդակցվում է ուղևորների հետ` խոսելով երթուղու, արագության և այլ հարմարությունների մասին:

Տեսանյութը՝ այստեղ։


 

 

 

Volkswagen-ը գաղտնազերծել է ապագայի ինքնակառավարվող մեքենայի կոնցեպտը (տեսանյութ)