Աշխարհում ամենամեծ ռադիոաստղադիտակն անվճար է դարձել այցելությունների համար
Չինաստանի Գույչժոու նահանգում գտնվող՝ աշխարհում ամենամեծ ռադիոաստղադիտակը՝ FAST-ը, անվճար է դարձել զբոսաշրջիկների այցելությունների համար:
Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, յուրաքանչյուր օր աստղադիտակն ուսումնասիրելու համար կարող է գալ միայն 2.000 մարդ:
Միևնույն ժամանակ, սարքի բնականոն աշխատանքը չխաթարելու համար դրա շուրջ 5 կմ շառավղով «լռության գոտի» է սահմանվել, որտեղ արգելափակվելու են բջջային սարքավորումների ազդակները:










