Շվեյցարիայում առաձգական կվադրոկոպտեր է ստեղծվել (տեսանյութեր)
Շվեյցարական Լոզան քաղաքի Դաշնային պոլիտեխնիկական դպրոցի գիտնականները ստեղծել են առաձգական կվադրոկոպտեր: Հատուկ կառուցվածքի շնորհիվ սարքը չի վնասվի պատերի հետ բախվելու կամ մեծ բարձրությունից ընկնելու հետևանքով: Այս մասին հայտնում է The Verge-ը:
Աղբյուրի հաղորդմամբ` անօդաչու սարքի ստեղծման ընթացքում մասնագետները փորձել են պատրաստել բավական կոշտ, բայց միևնույն ժամանակ վնասվածքների հանդեպ կայուն կառույց: Արդյունքում՝ նրանք մշակել են առաձգական շրջանակով կառույց, որի մեջտեղում մագնիսների միջոցով ամրացվում է կառավարող սարքը:
Նշվում է, որ փորձարկումների ժամանակ դրոնը տարել է 50 բախում առանց որևէ վնասվածքների: Գիտնականների խոսքով` նման կառույցը ոչ միայն դիմացկուն, այլ նաև անվտանգ է, քանի որ հարվածի դեպքում չի կարող լուրջ վնասվածքներ հասցնել մարդուն:










