Գիտնականներին հաջողվել է ջուրը վառելիքի վերածել

04:25 • 13.03.17

Ամերիկացի գիտնականները յուրահատուկ փորձարկում են անցկացրել, որի արդյունքում ջուրը վառելիքի են վերածել, հայտնում է Telegraph-ը:

Սկսած 2015 թվականից կալիֆոռնիացի ուսումնասիրողներին հաջողվել է 2 անգամ ավելացնել նյութերի քանակը, որոնք կիրառվում են արևային վառելիքային տարրերում:
 

Գիտնականները հատուկ գործընթաց են հայտնագործել, որի առաքելությունն է նորարարական վառելիքի ստեղծումը մաքսիմալ արագացնելը: Դա պետք է դուրս մղի նավթն ու ածուխը:

Նրանք աշխատում են արևային էներգիայի հիման վրա վառելիքի ստեղծման ուղղությամբ: Այդ կապակցությամբ արդեն իսկ տեղի է ունեցել ջրի տրոհումը թթվածնի և ջրածնի: Եթե գիտնականները հաջողության հասնեն այս գործում, ապա ջրածնի սինթեզը վառելիքային էներգիայի աճի համար լավագույն տարբերակը կդառնա:

 

Գիտնականներին հաջողվել է ջուրը վառելիքի վերածել