Bugatti-ն ներկայացրել է Chiron-ի ոճով ստեղծված զբոսանավ (լուսանկարներ)
Լյուքս դասի մեքենաների արտադրությամբ զբաղվող Bugatti ընկերությունը, որն առավել հայտնի է իր հիպերքարերով, ներկայացրել է միանգամայն նոր արտադրանք՝ շքեղ զբոսանավ:
Ինչպես նշում է luxurylaunches.com կայքը, տպավորիչ նորույթը ստեղծվել է զբոսանավերի արտադրության ոլորտի ամենահայտնի ընկերություններից մեկի՝ Palmer Johnson-ի հետ համագործակցության արդյունքում:
Limited Edition Bugatti Niniette 66 անվանումը ստացած ջրային փոխադրամիջոցն ունի անթերի դիզայն ու ստեղծված է հանրահայտ Bugatti Chiron մեքենայի ոճով:
Նշվում է, որ նոր զբոսանավն արտադրվելու է 66 օրինակով:
«Այս զբոսանավը ստեղծվել է նրանց համար, ովքեր փնտրում են բացառիկը: Ես միշտ էլ երազել եմ այսպիսի մի զբոսանավ ստեղծել, որն իր մեջ կհամադրեր ժամանակակիցը, բացառիկ որակն ու արքայական շքեղությունը»,-նշել է Bugatti-ի դիզայներական գծով տնօրեն Էթիեն Սալոմեն:

















