Ամազոնյան ջունգլիներում գորտի բացառիկ տեսակ է հայտնաբերվել, որը մթության մեջ լուսարձակում է

15:48 • 14.03.17

Բուենոս Այրեսի Բնական գիտությունների թանգարանի մասնագետներն ամազոնյան ջունգլիներում հայտնաբերել են գորտի բացառիկ տեսակ, որը մթության մեջ լուսարձակում է:


Ինչպես նշում է The Guardian-ը, գիտնականներն այս հայտնագործությունն արել են շատ պատահական՝ արևադարձային գորտերի այլ տեսակների ուսումնասիրության ժամանակ:


Աղբյուրը մանրամասնում է, որ ցերեկային լույսի պայմաններում գորտն ունի կարմիր կետերով դեղնա-կանաչավուն մաշկ, որը ոչ մի առանձնահատուկ բանով աչքի չի ընկնում:


Սակայն ուլտրամանուշակագույն լույսերի ներքո երկկենցաղի մաշկը սկսում է կանաչոտ գույն լուսարձակել:

Ամազոնյան ջունգլիներում գորտի բացառիկ տեսակ է հայտնաբերվել, որը մթության մեջ լուսարձակում է