Չինացիները ներկայացրել են մահճակալով, թափանցիկ տանիքով ինքնակառավարվող մեքենա (լուսանկարներ)

14:54 • 14.03.17

Չինական Nio մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է իր նոր մոդելի նախնական օրինակը՝ Eve անվանումը ստացած էլեկտրական հեթչբեքը:


Ինչպես նշում է motor.ru-ն, մեքենայի առանձնահատկությունն այն է, որ այն ինքնակառավարվող է: Բացի այդ, դրա ներսում կա բացվող-փակվող մահճակալ, ապակյա տանիք: Այն համալրված է արհեստական ուղեղի NOMI համակարգով:


Ընկերության ներկայացուցիչները մանրամասնել են, որ մի լիցքավորմամբ մեքենան կարող է անցնել առավելագույնը 965կմ, իսկ հատուկ կայանում 10 րոպե լիցքավորվելուց հետո այն կկարողանա 320 կմ անցնել:


Չինական ավտոբրենդը մտադիր է ինքնակառավարվող մեքենայի առաջին սերիական նմուշները շահագործման հանձնել մինչ 2020թ.: Դրանց գինը դեռևս հայտնի չէ:

 

Первые серийные беспилотники марки появятся в 2020 году

Первые серийные беспилотники марки появятся в 2020 году. Фото 1

 

Չինացիները ներկայացրել են մահճակալով, թափանցիկ տանիքով ինքնակառավարվող մեքենա (լուսանկարներ)