Ինչի համար է անհրաժեշտ ստեղնաշարի վրայի Win կոճակը

09:19 • 14.03.17

Անձնական համակարգիչների ստեղնաշարերի վրա կա Win կոճակը, որի բազմաֆունկցիոնալության մասին մեզնից քչերը գիտեն:


Պարզվում է, որ Win-ն այլ կոճակների հետ սեղմելու դեպքում կարելի է բազմաթիվ գործողություններ անել, հեշտացնել համակարգչով աշխատանքն ու ժամանակ խնայել:


Ստորև առաջարկում ենք ծանոթանալ AdMe.Ru-ի նյութին, որը յուրաքանչյուր օգտատիրոջ համար կբացահայտի Win-ի գաղտնի գործառույթները.

  

⊞ Win + A — բացել Ծանուցումների կենտրոնը (Windows 10)

⊞ Win + B — ընտրել Ծանուցումների բաժնի առաջին պատկերակը

⊞ Win + Ctrl + B — անցում կատարել Ծանուցումների բաժնում հաղորդագրությունները ցույց տվող ծրագրին

⊞ Win + C — ցույց տալ «Charm Bar» կողային պանելը ( Windows 8 –ի և 8.1-ի դեպքում), իսկ Windows 10-ի դեպքում՝ բացել Cortana-ն

⊞ Win + D — ցույց տալ աշխատանքային սեղանը (անմիջապես փակել բացված բոլոր պատուհանները)

⊞ Win + F — բացել «Ֆայլերի որոնումը»

⊞ Win + Ctrl + F — բացել «Համակարգիչների որոնումը»

⊞ Win + G — գաջեթները ցույց տալ պատուհանների վերևում (միայն  Windows 7-ի և Vista-ի դեպքում), բացել խաղային պանելը՝ Windows 10-ի դեպքում

⊞ Win + L — փոխել օգտատիրոջը կամ արգելափակել աշխատանքային կայանը

⊞ Win + M — փակել պատուհանները

⊞ Win + ⇧ Shift + M — վերականգնել պատուհանները դրանք փակելուց հետո

⊞ Win + Q — բացել տեղադրված ծրագրերի որոնման պանելը

⊞ Win + R — բացել «Կատարել» պատուհանը

⊞ Win + U — բացել Հատուկ հնարավորությունների կենտրոնը

⊞ Win + W — բացել Windows Ink Workspace-ը

⊞ Win + X — բացել Windows բջջային հավելվածների կենտրոնը

⊞ Win + Y — բացել Yahoo! Messenger-ը:

 

Ինչի համար է անհրաժեշտ ստեղնաշարի վրայի Win կոճակը