Չինաստանում հնագույն բուրգեր են հայտնաբերվել (լուսանկարներ)
Չինաստանում հնէաբանները պեղումների ընթացքում բուրգեր են հայտնաբերել, Obozrevatel-ի փոխանցմամբ՝ հայտնում են տեղի լրատվամիջոցները։
Հայտնագործությունը կատարվել է Չժենչու քաղաքում, որտեղ նախկինում գյուղ է եղել, բայց հետո տները քանդել են։
Բուրգերը, որոնք 30 մ երկարություն ու 8 մ լայնություն ունեն, արդեն համեմատվել են եգիպտական բուրգերի հետ, բայց դրանք իհարկե շատ ավելի փոքր են: Սակայն ուշագրավ է, որ չնայած չափերին՝ բրգաձև կառույցներն ընդհանրապես բնորոշ չեն Չինաստանին։













