Մարկ Վարդանյանն ԱՄՆ է արտահանձնվել կիբերհանցանքների մեղադրանքով
Ռուսաստանի քաղաքացի հայազգի Մարկ Վարդանյանը Նորվեգիայից ԱՄՆ է արտահանձնվել կիբերհանցանքների մեջ մեղադրանքով, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը։
Վարդանյանը, ով ավելի հայտնի է Kolypto կեղծանունով, արտահանձնվել էր դեռևս անցյալ տարվա դեկտեմբերին, սակայն մարտի 14-ին է կանգնել դատարանի առջև։
Մարկին մեղադրանք է առաջադրվել Citadel վտանգավոր ծրագրի մշակման համար, որի միջոցով հաքերները վնաս են հասցրել ողջ աշխարհում բազմաթիվ ընկերությունների և անհատների։
«Վարդանյանի կալանավորումը խաղադաշտից հանել է լուրջ դերակատարի, ով մասնակցել է վտանգավոր ծրագրերի մշակմանը, դրանց կատարելագործմանն ու տարածմանը»,- հայտնել են ԱՄՆ պատկան մարմինները:










