Ստեղծվել է iPhone-ի համար նախատեսված պատյան՝ Android-ի գործառույթներով (տեսանյութ)
Հատուկ նրանց համար, ովքեր չեն կարողանում կողմնորոշվել iPhone-ի և Android-ի միջև, ստեղծվել է նորարարական սարք, որն Android օպերացիոն համակարգի գործառույթներով օժտված պատյան է iPhone 7-ի համար:
Ինչպես նշում է The Guardian-ը, ուշագրավ նորույթը ստացել է Eye անվանումն ու արժե 189 դոլար:
Այն կարելի է որպես պատյան հագցնել iPhone-ին: Սակայն հեռախոսը հակառակ կողմով շրջելուց հետո ստանում եք միանգամայն նոր Android-սմարթֆոն՝ 5 դյույմ անկյունագծով էկրանով:
Բացի այդ, հնարավոր է iPhone-ից տվյալներ՝ լուսանկարներ, տեսանյութեր փոխանցել Android-հեռախոսին:
Աղբյուրը նշում է, որ նորույթի տեխնիկական հնարավորությունների մասին դեռևս շատ բան հայտնի չէ:
Eye-ի առաջին պատվիրատուներն իրենց պատվերը կստանան օգոստոսին:










