Ռուսաստանը մտադիր է իր լուսնային առաքելությունն իրականացնել 2031թ.
Ռուսաստանի Դաշնության տիեզերական գործակալությունը՝ «Ռոսկոսմոս»-ը, պատրաստվում է հավաքագրել 6-8 տիեզերագնացի, որոնք նորակառույց տիեզերանավով կթռչեն Լուսին:
Ինչպես նշում է The Guardian-ը, Ռուսաստանը մտադիր է իր լուսնային առաքելությունն իրականացնել 2031թ.:
«Ռոսկոսմոս»-ի ներկայացուցիչ Սերգեյ Կրիկալյովը հայտարարել է, որ ապագա առաքելության շրջանակում տիեզերագնացների ընտրությունը կապված չի լինի դիմողների սեռի կամ ռասայական պատկանելիության հետ: Դիմորդները պետք է լինեն 35 տարեկանից բարձր, ունենան 90 կգ-ն չգերազանցող քաշ, լինեն ֆիզիկապես առողջ և ունենան ինժեներական գիտելիքներ:
Հայտնի է, որ Ռուսաստանի համար առաջին լուսնային առաքելությունն իրականացվելու է «Ֆեդերացիա» կոչվող տիեզերանավով: Տիեզերագնացների մասնակցությամբ դրա առաջին փորձնական թռիչքը կկայանա 2023թ.:
Հայտնի է, որ Ռուսաստանը ներկայում ունի 30 տիեզերագնաց, որից 14-ը դեռևս չեն եղել տիեզերքում: Նրանցից ամենամեծը 58-ամյա Գենադի Պադալկան է, որը տիեզերքում անցկացրած ժամանակի առումով ռեկորդ է սահմանել:










