Volkswagen-ը ներկայացրել է Passat-ին փոխարինելու եկած նոր մոդելը (լուսանկարներ)
Գերմանական հեղինակավոր Volkswagen ընկերությունը Ժնևում ընթացող միջազգային ավտոշոուի շրջանակում ներկայացրել է նոր Volkswagen Arteon մոդելը, որը փոխարինելու է եկել Passat-ին:
Ինչպես նշում է The Verge-ը, նոր սպորտային սեդանն իրականում ավելի շատ նմանություն ունի Audi-ի A5 Sportback-ին, քան Passat-ին:
Volkswagen Arteon-ի առանձնահատկություններից մեկն այն է, որ դրանում առկա Emergency Assist համակարգը կարող է ինքնուրույն դանդաղեցնել մեքենայի ընթացքը, շարժվել դեպի ճանապարհի մայթն ու կանգ առնել այն դեպքում, եթե վարորդի ինքնազգացողությունը վատացել է:
Աղբյուրը նշում է, որ նորույթի տեխնիկական բնութագրի մասին այլ տեղեկություն չկա:
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()










