Porsche-ն ներկայացրել է իր 5 լավագույն կոնցեպտային մոդելները (տեսանյութ)
Porsche ընկերությունը ընտրել է իր 5 լավագույն կոնցեպտային մոդելները: Ինչպես հայտնում է Motor.ru-ն, լավագույն կոնցեպտները տեսանյութում ներկայացրել են գերմանական ապրանքանիշի ինտերիերի և արտաքին դիզայնի պատասխանատուները:
Հինգերորդ տեղում դիզայներները ներկայացրել են 754 կուպեն, որը մշակել էր ընկերության հիմնադիր Ֆերդինանդ Պորշեն 1959 թվականին: Այդ մոդելը դարձել է 911-ի նախատիպը:
Այնուհետև ցուցադրվում է Porsche 989 մոդելը, որն ստեղծվել է 1980-ականներին: Այն պետք է սերիական արտադրության հանձնվեր, սակայն այն ժամանակ նախագիծը չեղարկվել է: Նմանօրինակ թափքով մեքենա, այնուամենայնիվ, ստեղծվեց 2000-ականներին` «Պանամերա» անունով:
Երրորդ տեղում է հայտնվել երկդռնանի և 4 տեղանոց Cayenne կաբրիոլետը, երկրորդ տեղում` 918 Spyder հիբրիդային սպորտային մոդելի նախատիպը, իսկ առաջին տեղում` Mission E էլեկտրական մոդելի կոնցեպտը, որը սերիական արտադրության պետք է հանձնվի 2020-ին:










