2.392.500 դոլար. աճուրդում վաճառվել է ամենաթանկ McLaren P1-ը (լուսանկարներ)

08:36 • 16.03.17

Ֆլորիդայում կայացած Gooding & Company աճուրդի ժամանակ վաճառվել է աշխարհում ամենաթանկ McLaren P1 սուպերքարը, որի համար անհայտ գնորդը վճարել է 2.392.500 դոլար:


Ինչպես հայտնում է goodingco.com-ը, մոտ 1.000 ձիաուժ հզորությամբ կապույտ ներկված մեքենան, որն անցել է 1.800 կմ, առաջին անգամ աճուրդում վաճառվել է 2015թ.:


Հայտնի է, որ շքեղ փոխադրամիջոցի վաճառքից ստացված գումարը փոխանցվելու է Ինդիանա նահանգի Ռոուզ Հալման տեխնոլոգիական ինստիտուտին, որտեղ ժամանակին ուսանել է մեքենայի առաջին տերը:

 

Суперкар был продан за рекордные 2,39 миллиона долларов

2.392.500 դոլար. աճուրդում վաճառվել է ամենաթանկ McLaren P1-ը (լուսանկարներ)