«Nokia» ընկերությունը նոր հզոր սմարթֆոններ է արտադրելու
Առաջիկայում թողարկվելիք «Nokia 7» և «Nokia 8» մոդելները կաշխատեն դեռևս չներկայացված «Qualcomm Snapdragon 660» չիպերով: Դրանք կլինեն 6-յադերանոց «Snapdragon 650»-ի կատարելագործված տարբերակները:
Ավելի հասանելի «Nokia 7»-ը կունենա նաև «Full HD» էկրան: Նոր մոդելներն իրենց նախորդած «Nokia 6»-ից, որի շնորհանդեսը կայացել էր փետրվարին, կտարբերվեն դիսփլեյի շուրջը եղած ավելի նեղ շրջանակով, ինչպես նաև կատարելագործված տեսախցիկով:










