Մշակույթի նախարարությունը դատապարտում է Հովհաննես Շիրազի արձանի հետ կատարված վանդալիզմը

17:19 • 21.03.17

Հայաստանի մշակույթի նախարարությունը դատապարտում է Մալաթիա Սեբաստիա համայնքում տեղակայված Հովհաննես Շիրազի արձանի հետ կատարված վանդալիզմը:

Հիշեցնենք, որ անհայտ անձը կամ անձինք ներկել էին արձանը։  

«Մենք դատապարտում ենք վանդալիզմի այս և ցանկացած դրսևորում և հիշեցնում, որ չնայած մշակութային յուրաքանչյուր արժեքի, պատմամշակութային ամեն հուշարձանի կողքին ոստիկան ունենալը երևակայության ոլորտից է, բայց դրանք խաթարելը քրեորեն պատժելի արարք է»,-«Արմենպրես»-ին տեղեկացրել են Մշակույթի նախարարությունից։

Նախարարության լրատվական թիմի աշխատակից Գուրգեն Ալեքյանը նախարարի հանձնարարությամբ նույն օրը եղել է Երևանի Հարավ-արևմտյանի թաղամասի՝ «Երիտասարդություն» զբոսայգում, որտեղ տեղադրված է բանաստեղծի արձանը։ Բրոնզաներկը մաքրված էր, չնայած հետքերը դեռ տեսանելի են։