SpaceX-ը ցուցադրել է Falcon 9 հրթիռակրի առաջին աստիճանի վայրէջքը (տեսանյութ)

22:28 • 05.04.17

Ամերիկյան SpaceX ընկերությունն ապրիլի 5-ին տեսանյութ է հրապարակել` ցույց տալով Falcon 9 հրթիռակրի առաջին աստիճանի վայրէջքը:

Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, տեսանյութը հրապարակվել է տիեզերական ընկերության Instagram-ի էջում: Հրթիռակրի արձակումը տեղի է ունեցել մարտի 30-ին: Սա ընկերության նվաճման առաջին ցուցադրությունն է, քանի որ ուղիղ հեռարձակումը հրթիռի վայրէջքի ժամանակ ընդհատվել էր:

Հրթիռակիրն օրեր առաջ իրականացրել էր SES-10 հեռահաղորդակցային արբանյակի արձակումը: Իսկ հրթիռակրի առաջին աստիճանն արձակումից 9 րոպե անց վայրէջք է կատարել Ատլանտյան օվկիանոսում լողացող հարթակի վրա:

SpaceX-ը մտադիր է 2017-ին 27 կոմերցիոն և քաղաքացիական արձակումներ իրականացնել, ինչպես նաև սկսել Falcon Heavy գերծանր հրթիռակրի և Dragon V2 տիեզերանավի փորձարկումները:

 

 

SpaceX-ը ցուցադրել է Falcon 9 հրթիռակրի առաջին աստիճանի վայրէջքը (տեսանյութ)