Լեգենդար «Նիվա»-ն նշում է ստեղծման 40 ամյակը
Ռուսական «ԱվտոՎԱԶ» մեքենաշինական ընկերության ամենահայտնի մոդելներից մեկը` «Նիվա»-ն (Lada 4×4). ապրիլի 5-ին նշում է ստեղծման 40-րդ տարեդարձը:
Ինչպես հայտնում է motor.ru-ն, այս կապակցությամբ ընկերությունը պատրաստվում է ներկայացնել մոդելի հոբելյանական տարբերակը, որի տեխնիկական բնութագրի, արտաքին դիզայներական լուծումների, շնորհանդեսի ամսաթիվի, ինչպես նաև արտադրման ծավալի մասին դեռևս տեղեկություն չկա:
Հիշեցնենք, որ մարտի 20-ին Տոլյատի քաղաքում 75 տարեկանում կյանքից հեռացել է «Նիվա»-ի կոնստրուկտոր Պյոտր Պրուսովը:










