Galaxy S8-ը iPhone 7-ից դիմացկուն է. փորձարկում (տեսանյութ)

18:25 • 06.04.17

YouTube-ի TechRax ալիքի օգտատերն անցկացրել է Samsug-ի նոր սմարթֆոնի քրաշ-թեստ/դիմացկունության թեստ` այն համեմատելով iPhone 7-ի հետ: Տեսանյութում ցուցադրվում է` ինչ է տեղի ունենում սմարթֆոնների հետ 1,5 մետր բարձրությունից բետոնային ծածկույթի վրա ընկնելու հետևանքով:

Lenta.ru-ն գրում է, որ կողային հատվածի վրա ընկնելու հետևանքով հեռախոսները զգալի վնասվածքներ չեն ստացել, սակայն էկրանով ներքև ընկնելուց հետո iPhone 7-ի ապակին պատվել է ճաքերով, իսկ Galaxy S8-ի դիմացի մասի անկյուններում ընդամենը մի քանի քերվածք է առաջացել:

Դրանից բացի` փորձարկումից հետո iPhone 7-ը չի միացել, այնինչ երբ նրա «հակառակորդը» շարունակել է աշխատել:

Galaxy S8-ը iPhone 7-ից դիմացկուն է. փորձարկում (տեսանյութ)