Ֆրանսիացի գիտնականները 17.000 դոլար են առաջարկում տղամարդկանց 60 օր պառկած անցկացնելու համար
Տիեզերական բժշկության և ֆիզիոլոգիայի ֆրանսիական ինստիտուտն արական սեռի կամավորներին 17.000-ական դոլար կվճարի 60 օր անկողնում անցկացնելու համար:
Ինչպես նշում է euromag.ru-ն, նոր գիտափորձի շրջանակում մասնագետները փորձելու են հասկանալ՝ ինչ ազդեցություն է թողնում միկրոձգողականությունն օրգանիզմի վրա:
Աղբյուրը մանրամասնում է, որ ինստիտուտը փնտրում է առողջ, չծխող, 20-45 տարեկան 24 տղամարդու, որոնք երկշաբաթյա հետազոտությունից հետո պետք է 60 օր պառկած մնան անկողնում:
Այս ընթացքում բոլոր գործողությունները՝ այդ թվում նաև սնվելն ու բնական կարիքները հոգալը, պետք է իրականացվեն հորիզոնական դիրքում: Միևնույն ժամանակ, մարդու մարմնի գոտկատեղից վեր հատվածն անընդհատ իջեցված է լինելու 6 աստիճանով:
Հայտնի է, որ այդ ընթացքում կամավորների մոտ կարձանագրվի սրտխառնոց, արյան ցածր ճնշում, դիմադրողականության անկում ու մկանների թուլացում:
Աղբյուրը մանրամասնում է, որ 2014թ. նմանատիպ փորձարկում է իրականացրել ԱՄՆ ազգային ավիատիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, որը 3 ամիս անկողնում անցկացրած տղամարդուն 18.000 դոլար է վճարել:










