G20 երկրների նախարարները կհավաքվեն Դյուսելդորֆում «Թվային ապագայի քաղաքականությունը» քննարկելու

05:19 • 06.04.17

Թվային տեխնոլոգիաների զարգացման համար պատասխանատու «Մեծ քսանյակի» (G20) նախարարները կհավաքվեն Դյուսելդորֆում ապրիլի 6-7-ը «Թվայնացում: Թվային ապագայի քաղաքականություն» խորագրով հանդիպմանը:

Այնտեղ ներկա կլինեն նաև այն երկրների ներկայացուցիչները, որոնք G20-ի անդամ չեն. Իսպանիայի, Նորվեգիայի, Նիդերլանդների և Սինգապուրի:


Առաջիկա հանդիպմանը նախարարները կկենտրոնանան երեք հիմնական ոլորտների վրա. Դրանցից առաջինը ներառում է համաշխարհային տնտեսական աճին ներազդելու թվայնացման հնարավորության ուսումնասիրությունը:


Այս նպատակով մասնակիցները նախատեսում են բացահայտել թվայնացման հիմնական մարտահրավերներն ու գնահատել դրա հնարավոր խոչընդոտները, ինչպես նաև զարգացնել այս գործընթացում ռազմավարական շրջանակը առաջիկա մի քանի տարվա համար:


Հաջորդ ուղղությունը կապված է միջազգային տեխնոլոգիական չափորոշիչների մշակման հետ: Այն թույլ է տալիս պարզեցնել ամբողջ աշխարհում ինտերնետ ընկերությունների փոխգործակցությունը, նույնիսկ եթե դրանք օգտագործում են տարբեր համակարգեր:


Հանդիպման մասնակիցները կքննարկեն նաև թափանցիկ համակարգի ձևավորումը գլոբալ մասշտաբով «թվային աշխարհում»:

G20 երկրների նախարարները կհավաքվեն Դյուսելդորֆում «Թվային ապագայի քաղաքականությունը» քննարկելու