LAAB Architects-ը ցույց է տվել՝ ինչպես փոքր տարածքում բոլոր հարմարություններով տուն ստեղծել (տեսանյութ)

12:33 • 06.04.17

LAAB Architects ճարտարապետական ընկերությունը ներկայացրել է տեխնոլոգիական սրընթաց զարգացման դարաշրջանին բնորոշ նախագիծ՝ «խելացի» տուն, որը, զբաղեցնելով շատ քիչ մակերես, համալրված է հարմարավետ կյանքի համար անհրաժեշտ բոլոր պայմաններով:

Ինչպես նշում է Tech Insider-ը, ճարտարապետների հնարամտության շնորհիվ տան գրեթե ամեն անկյունը ձևափոխվում է՝ թույլ տալով բնակիչներին լիարժեք օգտվել խոհանոցից, ննջասենյակ, հյուրասենյակ ստեղծել, հեռուստացույց դիտել, լոգանք ընդունել:

Այն նույնիսկ հատուկ քայլուղիներ ունի կատուների համար. դրանք գրագետ դիզայներական լուծումների շնորհիվ արտաքուստ աչք չեն ծակում ու գտնվում են պատերի վերին հատվածում:

LAAB Architects-ի մասնագետներն իրենց նախագծով ապացուցում են, որ նույնիսկ ամենասահմանափակ տարածությունում կարելի է գերհարմարավետ կացարան ստեղծել:

 

LAAB Architects-ը ցույց է տվել՝ ինչպես փոքր տարածքում բոլոր հարմարություններով տուն ստեղծել (տեսանյութ)