Չինացին «երկկենցաղ» մեքենա է ստեղծել ջրհեղեղներից փրկվելու համար (տեսանյութ)

15:54 • 06.04.17

Չինացի Ժիոնգ Ժիանն իր ավտոտնակում սեփական ուժերով ինքնատիպ մեքենա է կառուցել, որը հարկ եղած դեպքում կարող է վերածվել նավակի ու տեղաշարժվել ջրով:

Ինչպես նշում է motor.ru-ն, տղամարդու խոսքով՝ ինքն ապրում է այնպիսի տեղանքում, որտեղ անձրևների սեզոնին հաճախ են հեղեղումներ լինում:

Ավտոմեխանիկի 20 տարվա աշխատանքային փորձ ունեցող Ժիանը մանրամասնել է, որ «երկկենցաղ» մեքենայի շարժիչն ապահովության համար տեղադրել է հետևի հատվածում՝ զբաղեցնելով բեռնախցիկի ու հետևի նստատեղերի տարածքի մի մասը:

Ժիանի խոսքով՝ մեքենան կարող է տեղափոխել առավելագույնը 4 հոգու: Ջրում զարգացրած առավելագույն արագությունը 32 կմ/ժ է:

Նշվում է, որ չինացին չի պատրաստվում սահմանափակվել այսքանով ու մտադիր է կատարելագործել փոխադրամիջոցը:

 

 

Չինացին «երկկենցաղ» մեքենա է ստեղծել ջրհեղեղներից փրկվելու համար (տեսանյութ)