ԱՄՆ-ի հինգ քաղաքներում թողարկվել է YouTube TV-ն
YouTube TV ծառայությունը, որը թույլ է տալիս առցանց ռեժիմով դիտել մալուխային և եթերային ալիքները, սկսել է աշխատել հինգ ամերիկյան քաղաքներում: Այս մասին հայտնում է Gizmodo-ն:
Աղբյուրը մանրամասնում է, որ YouTube TV ծառայությունը հասանելի է դարձել Նյու Յորքում, Լոս Անջելեսում, Սան Ֆրանցիսկոյում, Ֆիլադելֆիայում և Չիկագոյում:
Նշվում է, որ YouTube TV ծառայության ամսական բաժանորդագրության արժեքը կկազմի 35 դոլար` երկու անգամ ավելի էժան, քան կաբելային հեռուստատեսությունը:










