Porsche Design-ը և Adidas-ը համատեղ մարզակոշիկներ են թողարկել
Porsche Design ընկերությունը ADIDAS-ի հետ համատեղ ներկայացրել է ADIDAS X PORSCHE DESIGN BOUNCE S4 LUX մարզական կոշիկների նոր մոդելը:
Ինչպես հաղորդում է Euromag-ը, արտադրողների խոսքով` կոշիկը հարմար է վազքի, քայլելու և ցանկացած մարզաձևով զբաղվելու համար:
Հատուկ կրնկամասը մարզակոշիկին է միանում ածխածնից պատրաստված հարթակի օգնությամբ: Արտաքինից այն նմանվում է ավտոմեքենայի դիզայնի: Մարզակոշիկները ներկայացված են կապույտ և կարմիր գույներով: Դրանք արդեն հայտնվել են վաճառքում` 430 դոլարով:
Մարզական հագուստի արտադրման գործում մասնագիտացող Adidas ընկերությունը հիմնադրվել է 1948-ին Գերմանիայում: Իսկ Porsche Design-ը 2017-ի փետրվարին արդեն հասցրել է հագուստի հավաքածու ստեղծել` իսպանացի ֆուտբոլիստ Խավի Ալոնսոյի հետ համատեղ:











