Google-ի որոնումը տվյալներ կցուցադրի տեղեկությունների հավաստիության մասին
Ուրբաթ Google կորպորացիան տեղեկությունների հավաստիությունը ստուգող մեխանիզմ կավելացնի որոնման և տեղեկատվական ծառայություններում: Այս մասին հայտում է The Verge-ը:
Աղբյուրի հաղորդմամբ` Google-ը հատուկ ռեսուրսներին հղումներ կօգտագործի, որոնք ստուգում են տեղեկությունների հավաստիությունը: Դրանց թվում են, օրինակ, PolitiFact և Snopes ռեսուրսները, որոնք էկրանի վրա ցույց կտան` արդյոք պնդումը հավաստի է, թե ոչ:
The Verge-ն այդ գործառույթը ցուցադրող օրինակի սքրինշոթ է հրապարակել. որոնման տողում նշվում է. «27 միլիոն մարդ ստրուկ է»: Որոնման տողի ներքևում ասվում է. «PolitiFact-ի միջոցով ստուգվել է փաստական սխալների առկայությունը. գրեթե ճիշտ է», ինչպես նաև մեջբերվում է հաստատող հոդվածի հղումը:
Նշվում է, որ Google-ի նոր գործառույթը համացանցի օգտատերերի ուշադրությունը կհրավիրի փաստերը ստուգող կազմակերպությունների վրա, սակայն չի օգնի Google պլատֆորմում կեղծ լուրերի տարածման դեմ պայքարում:
![]()










