Google-ի լեհական մասնաճյուղն օղի է արտադրել (լուսանկարներ)
Google կորպորացիայի լեհական մասնաճյուղը, որը տեղակայված է մայրաքաղաք Վարշավայում, լեհական դիզայնի ստուդիաներից մեկի հետ թողարկել է սեփական օղին` նվերի փաթեթավորմամբ: Այս մասին հայտնում է փաթեթի նախագիծը ստեղծած ընկերության կայքը:
«Այսպիսի նվերի ստեղծման գաղափարը կապված է Վարշավայում Google-ի կամպուսի ստեղծման պատմության հետ: Շինությունը, որում այժմ տեղակայված է ընկերության գլխամասային գրասենյակը, Koneser օղու գործարանի «սիրտն» է եղել: Այժմ այդ վայրը լցված է նորարական ստարտափների հարբեցնող ոգով», - ասվում է ընկերության կայքում:
Նշվում է, որ օղու փաթեթը հավաքված է ձեռքով` բարձրորակ ստվարաթղթից, իսկ գրություններն արված են բրենդի գույներով: Օղին կթողարկվի սահմանափակ խմբաքանակով և «նախատեսված կլինի միայն հատուկ առիթների համար»:
















