Չինական սոցցանցերում հրապարակվել է iPhone 8-ի հավանական դիզայնը (լուսանկար)

18:58 • 07.04.17

Չինական Weibo սոցիալական կայքում հրապարակվել է ապագա iPhone 8-ի հավանական էսքիզը, որի թողարկումը նախատեսված է այս տարվա աշնանը:

Ինչպես տեղեկացնում է Корреспондент-ը, գրաֆիկական նկարը թույլ է տալիս ենթադրել, թե ինչպիսին կարող է լինել Apple-ի նորագույն առաջատար սմարթֆոնը:

Էսքիզը հաստատում է, որ սմարթֆոնը կհամալրվի մեծ էկրանով, Home սենսորային ստեղնով, ինչպես նաև ուղղահայաց կազմաձևով կրկնակի տեսախցիկով:

Ենթադրվում է, որ Samsung-ի առաջատար սմարթֆոնի օրինակով iPhone-ի նորագույն գաջեթը կհամալրվի ծայրից ծայր ձգվող էկրանով: Հաղորդվում է նաև գլխավոր նորության` A11 պրոցեսորի մասին:

 

 

 

Չինական սոցցանցերում հրապարակվել է iPhone 8-ի հավանական դիզայնը (լուսանկար)