Ամսվա լավագույն թյունինգ նախագծերը ՝ ֆոտոշարքով
Մեքենաշինության ոլորտի լուսաբանմամբ զբաղվող ռուսական «Մոտոր» կայքն ամեն ամիս ի մի է բերում ամենահետաքրքիր թյունինգ նախագծերն ամբողջ աշխարհից:
Կայքի նոր անդրադարձում ներկայացված է 7 մեքենա, որոնց արտաքին դիզայներական լուծումներն ու տեխնիկական բնութագիրը խիստ տպավորիչ են:
Fiat 500, Pogea Racing
Այս մոդելի թյունինգով մասնագետները զբաղվել են 4 տարի: Այն 100 կմ/ժ արագություն է զարգացնում 4.7 վայրկյանում: Մինչդեռ մեքենայի զարգացրած առավելագույն արագությունը 288 կմ/ժ է: Նշվում է, որ այս մոդելից պատրաստվելու է ընդամենը 5 օրինակ:


Chevrolet Camaro ZL1, Hennessey Performance
1.000 ձիաուժ հզորությամբ մեքենան գնահատվել է 55.000 դոլար: Այն 0-ից 96 կմ/ժ արագություն է զարգացնում 3 վայրկյանից էլ քիչ ժամանակում:


Porsche 911 Turbo | TechArt
Մեքենայի շարժիչի հզորությունը հասցվել է 720 ձիաուժի: Այն 100 կմ/ժ արագություն է զարգացնում 2.7 վայրկյանում:


Nissan GT-R, Nissan
Ոստիկանական մեքենայի պես թյունինգավորված մոդելը 100 կմ/ժ արագություն է զարգացնում 2.7 վայրկյանում:


Ford Mustang, Vilner
Ներսից մուստանգի կաշվով պատված մեքենան արտադրվել է ընդամենը 1 օրինակով՝ Չինաստանից եկած պատվերով:

Maserati Levante | Novitec
Մեքենան արտադրվել է բենզինային և դիզելային շարժիչներով, որոնք 100 կմ/ժ արագություն են զարգացնում 4.8 և համապատասխանաբար՝ 6.2 վայրկյանում:


BMW i3 и i8, Garage Italia Customs
Այս մեքենաները նախևառաջ առանձնանում են իրենց վառ գունային լուծումներով:











