Նորվեգիան կկառուցի նավերի համար աշխարհում առաջին թունելը (տեսանյութ)

13:44 • 07.04.17

Նորվեգիայի իշխանությունները հավակնոտ նախագիծ են նախաձեռնել, որի շրջանակում առաջարկվում է Ստադ թերակղզու միջով 1.700 մ երկարությամբ թունել կառուցել՝  նախատեսված նավերի համար:

Ինչպես նշում է The Guardian-ը, իր տեսակի մեջ աշխարհում առաջին թունելը, որը հնարավորություն կտա նավերին շրջանցել ծովի վտանգավոր հատվածները, շահագործման կհանձնվի 2023թ.:

Նորվեգիայի տրանսպորտի նախարարը նշել է, որ թերակղզու հարավ-արևմտյան ափի մոտ ջրային հոսանքները բավականին բարդ պայմաններ են ստեղծում նավերի համար:

Stad Ship Tunnel-ով կկարողանան անցնել ինչպես բեռնափոխադրող, այնպես էլ կրուիզային նավերը: Այն կունենա 37 մ բարձրություն և 26.5 մ լայնություն: Թունելի կառուցման համար, հավանաբար, 400 մլն դոլար կծախսվի:


Նորվեգիան կկառուցի նավերի համար աշխարհում առաջին թունելը (տեսանյութ)