Volvo-ն միկրոկուպե է ստեղծել երեխաների համար (տեսանյութ)
Volvo ընկերությունը մանկական ավտոմեքենա է ներկայացրել, որի արժեքը գնահատվում է 166 եվրո:
Շվեդական ավտոարտադրողն իր նորույթն անվանում է «իր պատմության ամենափոքր կուպեն»: Motor.ru-ի հաղորդմամբ` այն արդեն սկսել են վաճառել ընկերության կայքում:
Ավտոմեքենան, որը նախատեսված է մինչև երեք տարեկան երեխաների համար, համալրված է լուսադիոդային լուսարձակներով, ձայնային ազդանշանով և ալյումինային անվահեծերով: Նկարված արագաչափը մեքենայում ցույց է տալիս 120 կմ/ժամ արագություն: Մեքենան հասանելի է միայն արծաթագույն երանգով:










