Նորաստեղծ մեքենան հաշված րոպեների ընթացքում «ուտում» է աղբը (տեսանյութ)

13:40 • 08.04.17

Ամերիկյան Waterfront Partnership ընկերությունը Healthy Harbor («Առողջ ծովածոց») նախագծի շրջանակում ներկայացրել է նորարարական սարք, որն «ուտում» է առափնյա հատվածում հավաքված աղբը:


Ինչպես նշում է boredpanda.com կայքը, Mr. Trash Wheel կոչվող սարքն առաջինը փորձարկվել է Բալթիմոր քաղաքի առափնյա հատվածում՝ կլանելով ջրի մեջ հավաքված աղբը:

Սարքի հեղինակներ Դենիել Չեյսն ու Ջոն Քելեթը պատմել են, որ ցանկանում են Mr. Trash Wheel-ի միջոցով ամբողջությամբ մաքրել Բալթիմորի առափնյա հատվածն ու 2020թ. դրությամբ այն պիտանելի դարձնել լողալու և ձկնորսության համար:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

Նորաստեղծ մեքենան հաշված րոպեների ընթացքում «ուտում» է աղբը (տեսանյութ)