Infiniti-ն գաղտնազերծել է նորագույն ամենագնացի դիզայնը
Infiniti ընկերությունը հրապարակել է QX80 Monograph անվանումն աստացած մեծ չափսի կոնցեպտուալ ամենագնացի առաջին լուսանկարը:
Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, նորագույն արտաճանապարհային մոդելը հանդիսանում է հաջորդ սերնդի QX80 սերիական մոդելի նախնական տարբերակը: Ավտոմեքենայի հանրային դեբյուտը կկայանա Նյու Յորքի ավտոսրահում:
Մեքենայի արտաքին դիզայնը նաագծվել է QX Sport Inspiration նախատիպի ոճով, որը ներկայացվել էր 2016-ի ապրիլին` Պեկինի ավտոսրահում:
Ներկայիս Infiniti QX80 մոդելը համալրված է 5.6 լիտր ծավալով, 8 մխոցային ատմոսֆերային շարժիչով, որը 405 կամ 560 ձիաուժ հզորություն է զարգացնում:










