Boeing-ը ցուցադրել է Starliner-ի թռիչքը դեպի Միջազգային տիեզերական կայան (տեսանյութ)
Boeing ընկերությունը տեսանյութ է հրապարակել, որում ցուցադրել է CST-100 Starliner տիեզերանավի թռիչքը դեպի Միջազգային տիեզերական կայան: Հայտնի է, որ տիեզերանավը դեռ գտնվում է մշակման փուլում:
Տեսանյութում ցուցադրվող տիեզերագնացներով փոխադրամիջոցի մեկնարկն իրականացվում է SLC-41 մեկնարկային համալիրի Atlas V հրթիռով, որը տեղակայված է ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի ռազմաօդային բազաներից մեկում:
Lenta.ru-ն գրում է, որ CST-100 Starliner-ը և SpaceX ընկերության կողմից մշակվող Dragon V2 փոխադրամիջոցը պետք է փոխարինեն ռուսական «Սոյուզ» տիեզերանավերն ԱՄՆ-ում:










