Հաքերներն ամերիկյան Դալաս քաղաքում «միացրել» են բոլոր վթարային ազդանշանները
Ամերիկյան Դալաս քաղաքում լույս շաբաթ օրը հանկարծակի միացել են բոլոր ազդանշանները, որոնք նախազգուշացնում են արտակարգ իրավիճակի մասին: Դա տեղի է ունեցել հաքերային հարձակման հետևանքով, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով քաղաքապետարանին:
Դալասում միացել են միաժամանակ բոլոր 156 վթարային ազդանշանները: Ընդ որում՝ դա տեղի է ունեցել ժամը մոտ 23:40-ին, երբ շատ մարդիկ արդեն քնած են եղել:
Միջադեպի հետևանքով խուճապ է սկսվել: Վթարային քաղաքային ծառայությունները ստացել են հազարավոր հեռախոսազանգեր:
Ազդանշանները հաջողվել է անջատել միայն ժամը 1:20-ին:










