Ford-ը մանկական օրորոց է ստեղծել, որը վերարտադրում է մեքենայի ձայները՝ քնեցնելով երեխային (տեսանյութ)
Նորածինների ծնողները կխոստովանեն, որ իրենց առօրյայում ամենադժվար բանը երեխային քնեցնելն է: Կան, իհարկե, դրա համար տարբեր միջոցներ, ինչպես երեխային ավտոմեքենայի հետևում դնելը և պարզապես մեքենա վարելը, գրում է boredpanda.com-ը: Բայց դա հնարավոր չէ անել ամբողջ օրը, և ամերիկյան Ford ավտոարտադրող ընկերության դիզայներները մեկ այլ լուծում են առաջարկել:
Ընկերության իսպանական մասնաճյուղը ստեղծել է Max Motor Dreams անվանումով մանկական օրորոց, որը նմանակում է ավտոմեքենայի հետնամասում գտնվելիս մեքենայի արձակած ձայներն ու ընթացքը: Այն ունի LED լույսեր, որոնք նմանակում են փողոցի անցնող լույսերը, իսկ օրորոցի հատակին կան բարձրախոսներ, որոնք շարժիչի ձայնն են վերարտադրում:
Օրորոցն ունի նաև օրորելու մեխանիզմ, որը մեղմորեն ճոճում է այն: Այն անգամ ունի հատուկ բջջային հավելված, որը ստեղծված է մեքենայի ճանապարհին հետևելու և երեխայի ամենասիրած ճանապարհի շարժումները վերարտադրելու համար:
Այժմ կա միայն մեկ փորձնական օրորոց, սակայն Ford-ի համաձայն՝ ընկերությունը դիտարկում է օրորոցի արտադրություն սկսելու հարցը:










