Mercedes և Bosch ընկերությունները ինքնագնաց տաքսիներ կարտադրեն

18:56 • 11.04.17

Գերմանական Mercedes-Benz և ավտոպահեստամասեր մատակարարող Robert Bosch ընկերությունները միավորվում են ինքնագնաց մեքենաներ ստեղծելու համար` հույս ունենալով արագացնել ռոբոտ-տաքսիների արտադրությունը:

Ինչպես տեղեկացնում է Euromag-ը, պրեմիում դասի խոշորագույն ավտոարտադրողի և խոշորագույն մատակարարի միջև համագործակցությունը հզոր մրցակցություն կստեղծի ինքնագնաց մեքենաներ ունեցող տաքսի ծառայությունների ոլորտում: 

Առաջին նմանօրինակ ինքնագնաց տաքսիները գործարկել է Uber ծառայությունը անցյալ դարի ավարտին:

 

 

 

Mercedes և Bosch ընկերությունները ինքնագնաց տաքսիներ կարտադրեն