Հնդկաստանում աղջիկ է ծնվել, որի սիրտը կրծքավանդակից դուրս է գտնվում

12:50 • 11.04.17

Ապրիլի 5-ին հնդկական Մադյա Պրադեշ նահանգում հազվագյուտ բնածին արատով աղջիկ է լույս աշխարհ եկել, ինչի հետևանքով երեխայի սիրտը նրա կրծքավանդակից դուրս է գտնվում: Այս մասին հայտնում է Daily Star-ը:

Աղբյուրի հաղորդմամբ` երեխայի ծնողները դեռևս ուլտրաձայնային հետազոտության ժամանակ իմացել են, որ աղջիկը խնդիրներ ունի, սակայն գումար չեն ունեցել ապագա հետազոտությունների համար:

«Մենք նույնիսկ չէինք մտածում, որ մեր առաջնեկն այդքան կտառապի», - ասել է նորածնի մայրը:

Բժիշկների գնահատականների համաձայն` աղջկա գոյատևելու շանսերը 50-ը 50-ի են: Աղջիկը տեղափոխվել է Դելիի հիվանդանոցներից մեկը, որտեղ նրան կվիրահատի Հնդկաստանի բժշկական գիտությունների համալսարանի մասնագետը:

Նշվում է, որ սրտի էկտոպիան, այսինքն` օրգանի` մարմնի արտասովոր մաս տեղափոխվելը, բավականին հազվագյուտ երևույթ է: Ընդ որում՝ զարգացման այսպիսի արատով երեխաների 90 տոկոսը ծնվում է մահացած կամ մահանում է կյանքի առաջին օրերին:

Հնդկաստանում աղջիկ է ծնվել, որի սիրտը կրծքավանդակից դուրս է գտնվում