Տամագոչին «վերադարձել» է Ճապոնիա (լուսանկարներ)
Ճապոնիայում «վերակենդանացրել» են 20 տարի առաջ տարածում գտած և այնուհետև անհետացած տամագոչի խաղալիքը. տեղական Bandai արտադրողը վերարտադրել և շուկա է վերադարձրել այն: Այս մասին հայտնում է Mashable-ը:
Աղբյուրի տվյալների համաձայն` նորացված տամագոչիի արժեքը 13,55 ԱՄՆ դոլար է, այն հասանելի է բացառապես ճապոնական խանութներում:
Նշվում է, որ նորացված տամագոչին փաստացիորեն չի տարբերվում օրիգինալից. միակ տարբերությունն այն է, որ նորույթը երկու անգամ ավելի կոմպակտ է օրիգինալից: Օգտատերերի համար հասանելի է 6 տարբեր տամագոչի կերպար:
Տամագոչին էլեկտրոնային խաղալիք է, որն օգտատերերին թույլ է տալիս վիրտուալ ընտանի կենդանի ունենալ` խնամելով և մեծացնելով նրան: Առաջին անգամ դրանք շուկայում հայտնվել են 1996 թվականին Ճապոնիայում, իսկ 1997 թվականին` ԱՄՆ-ում և Եվրոպայում:
Հայտնի է, որ թողարկման առաջին տարիների ընթացքում ամբողջ աշխարհում վաճառվել է խաղալիքի մոտ 40 միլիոն նմուշ:
/https%3A%2F%2Fblueprint-api-production.s3.amazonaws.com%2Fuploads%2Fcard%2Fimage%2F442953%2F78c7cab4-38d1-43f3-8ee6-b8e677916865.jpg)













