Համացանցում ցուցադրել են միրգ ու բանջարեղեն կտրող «նինձա-անօդաչուի» աշխատանքը (տեսանյութ)

23:06 • 11.04.17

Ամերիկյան Giaco Whatever յութուբյան ալիքը տեսանյութ է հրապարակել, որում ցուցադրվում էսուր ածելիով զինված «նինձա»-անօդաչու թռչող սարքի աշխատանքը:

Ինչպես գրում է Lenta.ru-ն, հոլովակի հեղինակները դանդաղեցված ռեժիմով նկարահանել են, թե ինչպես է անօդաչու սարքը թռիչքի ժամանակ կտրում մրգերն ու բանջարեղենը: Թռչող սարքի արագությունը հատման պահին կազմել է 110 կմ/ժամ:

Giaco Whatever-ի ալիքը նվիրված է սիրողական փորձարկումներին: Վերջերս գյուտարարները հատուկ փամփուշտներ էին ստեղծել տեգերի համար, որոնց կրակոցն ունակ է խոցել թիթեղյա տարաները:

 

 

 

 

Համացանցում ցուցադրել են միրգ ու բանջարեղեն կտրող «նինձա-անօդաչուի» աշխատանքը (տեսանյութ)